Air France ընկերության օդաչուների շարունակվող գործադուլի պատճառով Փարիզի օդանավակայաններում չեղյալ Է հայտարարվել չվերթների ավելի քան 60 տոկոսը: Երկրի հարավի օդանավակայաններում՝ Թուլուզում, Նիցցայում եւ Կաննում, կարող են չեղարկվել գրեթե բոլոր չվերթները: Սեպտեմբերի 15-ին Փարիզից Ֆրանսիայի մյուս խոշոր քաղաքներ իրականացվել Է չվերթների կեսից պակասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Գործադուլի յուրաքանչյուր օրը ընկերությանը 10-15 մլն եվրոյի վնաս Է հասցնում: Air France-ի ղեկավարությունը շարունակում Է բանակցությունները արհմիություններխ ներկայացուցիչների հետ, սակայն համաձայնության հասնելը քիչ հավանական Է թվում: Դատելով ըստ ամենայնի, ներկայիս գործադուլն Air France-ի համար ամենախոշորը կդառնա 1998 թվականից ի վեր:

 

Գործադուլավորների հիմնական պահանջը Air France-ի օդաչուների համար աշխատավարձի եւ սոցիալական ապահովության մակարդակի պահպանումն Է Transavia դուստր բյուջետային ընկերություն անցնելիս: Օդաչուների այդ փոխադրումը, ինչպես պնդվում Է, իրականացվում Է «կամավորության սկզբունքով», սակայն նրանք զգալի չափով կորցնում են եկամուտները, քանի որ Transavia-ում աշխատավարձը պակաս Է 50 տոկոսով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: