Փարիզի երեք օդանավակայաններում մարտի 18-ին ավիաչվերթների մեկ երրորդը չեղյալ Է հայտարարվել ավիակարգավարների գործադուլի պատճառով:

 

Չեղյալ հայտարարված չվերթները վերաբերում են «Շառլ դը Գոլ», «Բովե» եւ «Օռլի» օդանավակայաններին:

 

Բացի դրանից, մարտի 18-ին յուրաքանչյուր հինգերորդ ինքնաթիռը չի թռել Լիոնից, Մարսելից, Նիցցայից եւ Թուլուզից:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ավիակարգավարների արհմիությունները դժգոհ են այսպես կոչված պատասխանատվության պայմանագրից, որն առաջարկել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 

Տնտեսական զարգացման սույն պլանը կհանգեցնի արհմիություններին սոցիալական վճարումների նվազման եւ աշխատատեղերի կրճատման: