Փարիզում կատարված մի շարք ահաբեկչական գործողություններից հետո ստեղծված լարված իրադրությունը ստիպել է քաղաքի իշխանություններին՝ հրաժարվել Ելիսեյան դաշտերում Սուրբծննդյան լուսավառության ավանդական արարողությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ակցիայի կազմակերպիչները:
Արարողությունը պլանավորված էր նոյեմբերի 18-ի երեկոյան: Այն պետք է գլխավորեր ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Դյուժարդենը:
«Որոշումն ընդունվել է նոյեմբերի 13-ին քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: