Միացյալ Նահանգների SpaceX ընկերությունը վերջին պահին չեղյալ է հայտարարել Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից իր Falcon 9 հրթիռի արձակումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

 

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ արձակման նախապատրաստման ընթացքում հրթիռի համակարգերում անսարքություն են հայտնաբերել: Այն առայժմ ստույգ պարզված չէ, սակայն ընկերությունում կասկածում են, որ թերությունն առաջացել է վառոցքի համակարգում:

 

 

Հրթիռը պլանավորվում է արձակել այն բանից հետո, երբ թերությունները կվերացվեն: Հաջորդ արձակման հնարավոր ժամկետն առայժմ չի հայտնվում:

 

 

Հրթիռի արձակումը, որը պետք է ուղեծիր դուրս բերի SES-9 կապի արբանյակը, հետաձգվում է արդեն երրորդ անգամ:

 

 

Space Exploration Technologies (SpaceX) ընկերությունը պատկանում է կալիֆոռնիացի ձեռնարկատեր Իլոն Մասքին: Ընկերության Falcon 9-ը նախագծվել է որպես բազմակի oգտագործման հրթիռ:

 

 

Առաջիկա արձակման ընթացքում հրթիռի առաջին աստիճանը պլանավորում են նստեցնել Ատլանտյան օվկիանոսում լողացող հարթակի վրա: Ավելի վաղ SpaceX-ին արդեն հաջողվել է մեկ անգամ առաջին աստիճանի հաջող վայրէջք կատարել: