Ամբողջ Գերմանիայում չվերթների շուրջ 40 տոկոսը չեղյալ Է հայտարարվել Germanwings լոուկոստերի՝ Lufthansa-ի դուստր ընկերության օդաչուների երկօրյա գործադուլի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Չնայած գործադուլին, չվերթների շուրջ 60 տոկոսը կկայանա, եւ ի վերջո ուղեւորների 80 տոկոսը կկարողանա տե ղ հասնել»,- ավիաընկերության ներկայացուցչի հայտարարությունը մեջբերել Է Գերմանիայի Deutsche Welle հեռուստառադիոհաղորդումների ընկերությունը:

 

Օդաչուները պահանջում են բարելավել պայմանները նրանց համար, ովքեր անցնում են թոշակի: Ըստ արհմիության տարածած հայտարարության՝ Lufthansa մայր ընկերության ղեկավարությունը բացառել Է վեճի լուծման բոլոր տարբերակները:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Գերմանիայի օդաչուների Vereinigung Cockpit արհմիությունը հայտնել Է, որ գործադուլը տեղի կունենա փետրվարի 12-ի ժամը 00.00-ից (Երեւանի ժամանակով ժամը 3:00-ից) մինչեւ փետրվարի 13-ի 23:59-ը (փետրվարի 14-ի 2:59-ը): Ինչպես ասված Է արհմիության կայքում, գործադուլը կվերաբերի Գերմանիայի ավիաընկերության բոլոր չվերթներին երկրի բոլոր օդանավակայաններում: