Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում ավիադիսպետչերների 4 ժամյա գործադուլի հետեւանքով ավելի քան 80 թռիչք չեղյալ է հայտարարվել:

 

Դիսպետչերների գործադուլից մի քանի օր առաջ ավիաընկերությունները կապ են հաստատել ուղեւորների հետ՝ տոմսերը այլ ժամի փոխելու անհրաժեշտության մասին նախազգուշացնելու համար: Բացի այդ, ուղեւորների համար դժվարությունները նվազագույնի հասցնելու համար ավիաընկերություներն չվերթները տեղափոխել են ավելի վաղ կամ ավելի ուշ ժամերի, ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Corriere della Sera-ին:

 

Ինչպես նշվում է, Հռոմի օդանավակայանում զբոսաշրջիկների երկար հերթեր են գոյացել:

 

Տասնյակ թռիչքներ չեղյալ են հայտարարվել նաեւ Միլանի Մալպենսի եւ նույնքան էլ Վենետիկի օդանավակայանում: