Երևան-Ակտաու-Երևան ուղիղ չվերթերը ժամանակավորապես չեղարկվել են՝ պայմանավորված Ղազախստանում ստեղծված արտակարգ դրությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանում «Սկատ» ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչ Օքսանա Սվիստունը։ Ղազախստանի օդանավակայաններից ներկա իրավիճակում անհնար է թռիչք իրականացնել և հակառակը։ Նրա տեղեկություններով՝ Ալմաթիում օդանավակայանի վրա հարձակման ժամանակ ղազախական ավիաընկերություններից մեկի ինքնաթիռը շարքից դուրս է եկել։
«Ինչ վերաբերում է Ակտաուի օդանավակայանին, ապա անգամ աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել օդանավակայանի տարածք, քանի որ այն ամբողջովին բարիկադավորված է»,- տեղեկացրեց Սվիստունը։
Օդանավակայանների կաթվածահար լինելու և չվերթների չեղարկման հետևանքով թե Հայաստանում, թե Ղազախստանում մի քանի տասնյակ քաղաքացիներ են մնացել։ Ստույգ թիվ նշել ավիաընկերության ներկայացուցիչը դժվարանում է, քանի որ ավիատոմսերի էլեկտրոնային համակարգը, որով աշխատում էին և ամրագրումներ կատարում, «Սկատ» ավիաընկերությանն է, իսկ Ղազախստանում հիմա ինտերնետ կապը բացակայում է։
«Գիտենք, որ բավականին շատ ուղևորներ են սպասում չվերթերին։ Ցուցակներն ենք կազմում՝ հիմնվելով մեր ունեցած տվյալների վրա, ներառում ենք նաև այն տվյալները, որոնք ստանում ենք, երբ մեզ անձամբ դիմում են ուղևորները»,- նշեց ավիաընկերության ներկայացուցիչը։
Մանրամասները' սկզբնաղբյուր կայքում: