ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են ամրապնդել Վաշինգտոնի և այլ քաղաքների կառավարական շենքերի պաշտպանությունն ահաբեկչական հնարավոր սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնին:

 

«Հաշվի առնելով աշխարհում տիրող իրադարձությունները՝ անհրաժեշտ է ուժեղացնել ԱՄՆ-ի կառավարության շենքի և անձնակազմի պաշտպանությունը»,- ասել է Ջոնսոնը:

 

Ավելի վաղ, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ահաբեկչական հարձակում է անվանել Կանադայի խորհրդարանում իրականացված հրաձգությունը: