Անցած երկու օրերի ընթացքում, ըստ վերջին վիճակագրության, Նյու Յորքում յուրաքանչյուր17 րոպեի ընթացքում 1 մարդ է մահանում, գրում է nypost֊ը։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին քաղաքում ևս 84 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Ապաքինման ու հիվանդացության դեպքերը ևս աճել են։

Քաղաքապետ Դե Բլասիոն նախազգուշացրել է, որ երկրի էպիկենտրոնում բռնկման դեմ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրսները կարող են սպառվել մինչև ապրիլի 5-ը։