Նյու Յորքի Իսթ-Ուիլիջ թաղամասում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել: Տուժել է առնվազն 30 մարդ: Զոհերի մասին տվյալներ դեռևս չկան: Այս մասին գրել է Lenta.ru-ն' հղում անելով The New York Post-ին:
Պայթյունը տեղի է ունեցել շենքի ստորին հարկերում, որտեղ գտնվում էր սուշի-ռեստորանը:
New York Daily News-ի փոխանցմամբ' դեպքի վայրում բժիշկները օգնություն են ցուցաբերում ութ տուժածներին: Մեկ մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հաղորդվում է, որ միջադեպից առաջ շենքում, որտեղ, ենթադրաբար, եղել է պայթյունը, տարվել են գազաֆիկացման աշխատանքներ: Իշխանությունները հայտարարել են հետաքննություն սկսելու մասին:
Դեպքի վայրը շրջափակված է: Այնտեղ աշխատում է 130 հրշեջ: