Կիևում Ռադայի դիմաց տեղի ունեցած ընդհարումների հետևանքով վնասվածքներ է ստացել 122 մարդ, որոնց թվում է նաև Ուկրաինայի ՆԳ նախարարի տեղակալ Վասիլի Պասկալը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

 

 

«Ներկա պահին հայտնի է, որ Ռադայի մոտ տեղի ունեցած ընդհարումների ժամանակ նռնակ է նետել «Սվոբոդա» կուսակցության ներկայացուցիչը, 122 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Կա մեկ զոհ. նա Ազգային գվարդիայի 24-ամյա զինծառայող էր»,- ասել է Ավակովը:

 

 

Ա. Ավակովի փոխանցմամբ՝ վիրավորներ կան նաև Ազգային գվարդիայի, ոստիկանության, ՆԳՆ աշխատակիցների շարքերում:

 

 

Հիշեցնենք, որ այսօր ընդհարումներ են տեղի ունեցել Ուկրաինայի օրենսդիր մարմնի շենքի դիմաց այն բանից հետո, երբ խորհրդարանականները կողմ են քվեարկել սահմանադրական փոփոխությունների օրինագծին:

 

 

Ստորև ներկայացնում ենք նռնակի նետման պահի տեսագրությունը.