Առնվազն 14 մարդ է վիրավորվել դեկտեմբերի 13-ին Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով Համա Պրես գործակալությանը:

 

Թալիբները հարձակվել են Աֆղանստանի ազգային բանակի մեքենայի վրա: 

Գործակալության տվյալներով` դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ստորաբաժանումները և բժիշկները: Ականատեսները տեղեկացնում են բազմաթիվ զոհերի մասին: Միջադեպի հանգամանքները և զոհվածների թիվը ճշգրտվում է:

 

«Թալիբան» շարժումը իր վրա է վերցրել ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը: