Կալիֆորնիայի նահանգի Ֆրեսնո քաղաքում ուրբաթ օրը շինարարների մի խումբ պատահաբար վնասել է 30 սմ տրամագծով գազատարը, որի հետևանքով այրվածքներ է ստացել 15 աշխատող: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Հակահրդեհային պաշտպանության ծառայության աշխատակազմից հաղորդել են, որ նրանցից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել մայրուղու և երկաթուղու մոտակայքում:
Նշվում է, որ աշխատողներից մեկին, ով լուրջ այրվածքներ է ստացել, ստիպված են եղել հիվանդանոց հասցնել ուղղաթիռով: