Վայոց Ձորի մարզում մայիսի 8–ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 4 մարդ է վիրավորվել։
Shamshyan.com–ը հաղորդում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչ, 22-ամյա Էրիկ Համբարձումյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 97 AO 997 համարանիշի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Սմբատյանի վարած ВАЗ 2103 մակնիշի 34 VՏ 145 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներից Ա. Սմբատյանը, նրա ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Արմեն Խուդոյանը, ВАЗ 2121-ի ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 49-ամյա Լևոն Համբարձումյանն ու 47-ամյա Արեգա Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Է. Համբարձումյանը ծառայում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասում, իսկ վիրավորներից Լ. Համբարձումյանը աշխատում է Արցախի Հանրապետության Մոշխմհատ գյուղի գյուղապետարանում: