Վայոց ձորի մարզում կայծակի  հետևանքով խաչքար է վնասվել: 13-րդ դարի արձանագիր խաչքարը գտնվում է մարզի Կարմրաշեն վարչական շրջանում:

 
 

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ վնասված խաչքարը նկատել են պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզի աշխատակիցները շրջայցի ժամանակ: ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մասնագետների հետ քննարկում է խաչքարի հետագա ճակատագիրը: