Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:30-ի սահմաններում Շատին գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, չշահագործվող շինության արտաքին պատի փլուզման հետևանքով 1 հոգի վնասվածքներ է ստացել:
Փլուզման հետևանքով տուժած այդ քաղաքացին տեղի ուժերով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին մահացել է:
Կայքի տեղեկություններով՝ այդ չգործող շինությունում 5 բանվորներով աշխատանքներ կատարելիս են եղել, երբ արտաքին պատից մոտ 15 քմ հատված փլուզվել է, ինչի հետևանքով էլ քարի բեկորները հարվածել են 5 բանվորներից մեկին՝ 36-ամյա Արման Հ.-ին, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: