Փլուզման հետևանքով Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Բադիշխան շրջանի մի քանի գյուղեր հավասարվել են գետնին: Զոհերի թիվը, նախնական տվյալներով, գերազանցում է 2100-ը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, անհետ կորած է համարվում ևս 2500 մարդ: Ըստ տեղի բնակիչների' փլուզումը շուրջ մեկ շաբաթ չդադարող ուժեղ քամիների և գարնանային վարարումների հետևանքն է: Փրկարարական աշխատանքները դանդաղ են ընթանում տեխնիկայի բացակայության պատճառով: Ուժեղացված աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել փրկել ընդամենը 7 հոգու կյանք:
ՄԱԿ-ն արդեն հայտարարել է, որ բնակիչներին կտրամադրվի մարդասիրական օգնութուն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով օգնական Գյուն Վա Քենը մայիսի 3-8-ը կլինի Աֆղանստանում և Պակիսատանում' իրադրության վերաբերյալ գնահատական ներկայացնելու համար: