Հուլիսի 23-ին՝ ժամը 07։48-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Անտառամուտ գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 տան պատը փլուզվել է, ինչի հետևանքով տան բնակիչ 1927 թ. ծնված Վ. Ն.-ն զոհվել է:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ժամը 03։00-ի սահմաններում փլուզվել է Վ. Նալբանդյանին պատկանող 1951 թ. կառուցված տան (50ք.մ) ետնամասի պատը՝ 15ք.մ:
Դեպքի մասին տեղեկացրել են Անտառամուտի գյուղապետին: