Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Դսեղ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 5 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում հայտնաբերել են ավտոմեքենայի տակ, տեղում մահացել է:
Նրա դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչութփյան ոստիկանությա Գուգարքի բաժնի ծառայողները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: