Հունվարի 20-ին, ժամը 13:30-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Փոքր Վեդի գյուղի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

 
 
 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 37  կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Ս., ծնված 1987 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակի հենասյուներին և կողաշրջվել հարակից խաղողի այգին․ վարորդը տեղում մահացել է: 

Փրկարարները  հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել են դի տեղափոխող մեքենային և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: