Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածում բախվել են «Audi Q 7» մակնիշի՝ 88 ՕT 888 համարանիշի և «Mitsubishi Pajero» մակնիշի՝ 32 ՍՕ 660 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Audi Q 7» -ը գլխիվայր շրջվել է, իսկ «Pajero»-ն կողաշրջվել:
Վթարի հետևանքով Արթիկ քաղաքի բնակիչներ 23-ամյա Նարինե Ջալոյանն ու 24-ամյա Լուսինե Ափոյանը տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Այս պահին ՃՈ հետաքննիչ Լևոն Բաբայանը վթարի վայրում չափագրման աշխատանքներ է կատարում:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Ադամյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ «Audi Q 7»-ը վարել է Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ 40-ամյա Սուրեն Հայիրյանը, իսկ «Mitsubishin»՝ Արթիկ քաղաքի բնակիչ 57-ամյա Ազատ Ջալոյանը: