Այսօր՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Աբովյան փողոցի 60 շենքի դիմաց՝ Խ. Աբովյանի անվան պուրակի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ Անուշավան Աղագյուլյանի վարած Mitsubishi մակնիշի 48 MM 048 համարանիշի և Էդգար Հարությունյանի վարած Opel մակնիշի 35 DՏ 661 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

 

 

 Մանրամասները՝ այստեղ: