Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 11-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 20:00-ի սահմաններում «ՎԱԶ 2121» մակնիշի 16 ՍN 666 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ Սարգիս Ավագյանը, Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում ՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարեվանությամբ, բախվել է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել:
Վարորդին և ուղեվորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները՝ այստեղ: