Այսօր՝ հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Այս մասին տեղեկանում ենքShamshyan.com կայքից։

 

Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասի դիմաց՝ Երևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Պարսամ Ադանյանն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 06 VV 550 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջյան վայրում։

 

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։