Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Ադամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 3-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shasmhyan.com-ը, այդ օրը, ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126 կմ հատվածում բախվել էին Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ 40 ամյա Սուրեն Հայիրյանի վարած Audi Q-7 մակնիշի 88 OT 888 և Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակիչ 57 ամյա Ազատ Ջալոյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 32 ՍՕ 660 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանով «Audi Q-7-ը» գլխիվայր շրջվել էր իսկ «Mitsubishi Pajero»-ն կողաշրջվել: Վթարի հետևանքով Եղեգնաձորի բժշակական կենտրոն էին տեղափոխվել Արթիկի բնակիչներ 23 ամյա Նարինե Ջալոյանը և 24 աամյա Լուսինե Ափոյանը: Իսկ հաջորդ օրը Նաիրի բժշկական կենտրոն էին բուժօգնության դիմել Ա. Ջալոյանն ու Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակիչ 50 ամյա Գայանե Դավթյանը:
Ա. Ջալոյանը աշխատում է Արթիկ քաղաքի «Գյուղբերության» բաց բաժնետիրական ընկերությունում որպես տնօրեն, իսկ Գ. Դավթյանը Արթիկի գրադարանում որպես գրադարանավարաւոհի:
Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասադսկի աշխատակիցները, վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Ադամյանը: