Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ, 43-ամյա Վարդան Թ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի A 948 CC 126 RUS համարանիշի ավտոմեքենայով Շատին-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, գլխիվայր շրջվել է:

 

 Ինչպես հայտնում է Shamshyan.com—ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ վարչության պետ Հակոբ Սարգսյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենան և դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Մահվան ելքով ավտովթար Վայոց Ձորի մարզում. դեռևս անհայտ պայմաններում ռուսական համարանիշներով Niva-ն գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է.