Հալեպում շուկայի ուղղությամբ արձակված կրակաhերթի հետևանքով 20 մարդ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
«Արկն ընկել է կեսգիշերից հետո: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է»,-հաղորդել է ոստիկանությունը:
Հեռուստաալիքի տվյալներով, արկն արձակվել է Հալեպի արևմտյան արվարձաններից, որտեղ գտնվում են ահաբեկիչները, որոնք ավելի վաղ կրակել էին քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ: