Չինաստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժից տուժել և փլուզվել են տասնյակ տներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 10 մարդ: Այդ մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը»:

 

5,4 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Սիլոդու քաղաքից դեպի հարավարևելք ձգվող 7-րդ կիլոմետրին: Երկրաշարժի ցնցումները զգացվել են 13 կմ շառավղով:

 

Ականատեսների խոսքով' երկրաշարժը, որը տեղի է ունեցել առավոտյան ժամերին, խուճապ է առաջացրել բնակիչների մոտ: Փլվել են նվազագույնը 20 տների պատեր: Փլատակների տակից դուրս է բերվել 10 մարդ, որոնց վիճակը գնահատվում է ծանր: