Առնվազն հինգ բնակիչ Է ծանր վիրավորվել, եվս քսանը՝ թեթեւ վնասվածքներ ստացել մայիսի 30-ի առավոտյան Չինաստանի Յուննան հարավային նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին ԶԼՄ-ները հաղորդել են իրադարձության վայրից:

 

6,1 մագնիտուդով երկրաշարժը չինացի սեյսմոլոգների կողմից գրանցվել է տեղական ժամանակով ժամը 09:00-ին:

 

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնի մերձակա մի շարք գյուղերում ավերվել կամ վնասվել են բազմաթիվ տներ, տուժել են նաեւ ավտոճանապարհները:

 

Մինչդեռ, ինչպես նշում են իշխանությունները, տուժածների թիվը կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե երկրաշարժը տեղի ունենար մի քանի ժամ առաջ, երբ բնակիչները տանն էին: Ցնցումների պահին բնակչության մեծամասնությունն արդեն դուրս էր եկել տներից եւ գտնվում էր աշխատավայրում, իսկ երեխաները՝ դպրոցներում ու մանկապարտեզներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: