Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքում մարտի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ կանայք, և վիրավորվել են տասնյակ մարդիկ:Այս մասին հայտնում են աարաբական լրատվամիջոցները:

 

Պայթյունը որոտացել է Հադայի հյուրանոցի մոտ: Տեղեկություններ կան, որ երեք մահապարտ-ահաբկիչներ ինքնահր կիզվել են հյուրանոցում: Հյուրանոցում գտնվում են գրասենյակներ, որոնք մեծ մասամբ պատկանում են քրդներին:

 

Ղամիշլին ամենամեծ քաղաքն է, որի բնակիչների մեծամասնությունը քրդեր են: Քրդերը նախորդ ամսվա ընթացքում թեժ մարտեր են մղել «Իրաքի և Շամի իսլամական պետություն», այլ կերպ ասած «ԴԱԻՇ» խմբավորման դեմ՝ թույլ չտալով նրանց հաստատվել այնտեղ:

 

Բացի այդ, մեկ այլ պայթյունի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել: Պայթյունը որոտացել է Դամասկոսի Զաբլատանի շրջանում:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 120 հազար մարդ: