Reuters-ը տեղեկացնում է, որ Հնդկաստանի Մեծ Նոյդա քաղաքում փլուզվել է 6 հարկանի բնակելի շենք, փլատակների տակ է մնացել առնվազն 50 մարդ:

Հայտնի է, որ շենքը կառուցվել էր ընդամենը մի քանի տարի առաջ: Այնտեղ, ըստ տեղացիների, բնակվում էր 12 ընտանիք՝ հիմնականում շինարարներ։ Հայտնի է, որ այն փլուզվել է հարևանությամբ գտնվող շինհրապարակի վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ առայժմ փրկարարներին հաջողվել է դուրս բերել երկու դի:
 
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
 

Աղբյուրը նշում է, որ փլուզումը տեղի է ունեցել ցերեկվա ժամերին՝ տասնյակ անցորդների աչքի առաջ։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: