Բաքվում բնակելի շենք է այրվում, կան զոհվածներ, հաղորդում է haqqin.az-ը:

 

Այրվում է Ազադլիգ պողոտայի բարձրահարկերից մեկը: Տեղեկատվության համաձայն՝ հրդեհվել է շենքի պլաստիկե երեսպատումը:

 

Աղբյուրը հաղորդել է, որ շենքի վերին հարկերից ցած է նետվել մի կին՝ փոքրիկ երեխայի հետ: Երկուսն էլ մահացել են:

 

ԱԻՆ-ի աշխատակիցներին դեռևս չի հաջողվում հանգցնել կրակը:

 

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է շենքի վերին հարկերում, որոնք ամբողջովին այրված են:

 

Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը և գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը: