Գազայի հատվածում արտակարգ դրություն է հայտարարվել, որը պայմանավորված է հորդառատ անձրևներով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով Պաղեստինի Wafa լրատվական գործակալությանը:
Հազարավոր պաղեստինցիներ աղետալի իրավիճակում են հայտնվել: Ջուրը հեղեղել է բնակելի տները: Մարդիկ քնում են դպրոցներում և շարժական ապաստարաններում: Նրանց թվում են նաև այն 30.000 հոգին, ովքեր անօթևան էին մնացել Իսրայելի ամառային 51-օրյա պատերազմից հետո:
Գազայում փակվել է 63 դպրոց: ՄԱԿ-ն այստեղ արտակարգ դրություն է հայտարարել: Հաղորդվում է, որ իրավիճակը կվատթարանա առաջիկա օրերին:
Գազայում ստեղծվել է արտակարգ իրավիճակների շտաբ, որը կոորդինացնում է քաղաքային ծառայությունների, կամավորների և փրկարարների աշխատանքը: