Ռոստովի մարզում արտակարգ դրություն է մտցվել Ուկրաինայի փախստականների մեծ հոսքի պատճառով: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով Ռոստովի մարզի նահանգապետի տեղակալ Վադիմ Արտեմովին:

 

«Արտակարգ իրավիճակը պայմանավորված է Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների գոտուց փախստականների զանգվածային հոսքերով»,- հայտնել է Արտեմովը:

 

Ըստ նրա՝ վերջին օրերին Ռոստովի մարզ է եկել մոտ 7 հազար ուկրաինացի և քաղաքացիների այս մեծ հոսքը կառավարելու, նրանց կարիքները հոգալու, անհրաժեշտ օժանդակություն տալու և այս բոլոր գործընթացները ճիշտ կանոնակարգելու քայլեր պետք է ձեռնարկվեն: