Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներ ունենալու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Նյու Յորք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ժամանել եմ Նյու Յորք' հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին: Մենք արդյունավետ բանակցություններ ենք ակնկալում»,- նշել է Ուորլիքը:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս կգտնվի Նյու Յորքում, որտեղ ծրագրված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ: