Միջազգային միջնորդների «վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա) եւ Իրանի ներկայացուցիչների միջեւ բանակցությունները սեպտեմբերի 18-ին կվերսկսվեն Նյու Յորքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին գրել Է Wall Street Journal ամերիկյան հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական մի աղբյուրի:
Առաջիկա բանակցությունները, ինչպես նշվում Է, կկայանան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախաշեմին, որը նույնպես տեղի Է ունենալու Նյու Յորքում: Հրատարակությունը հիշեցնում Է, որ վերջին վեց ամսվա ընթացքում իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում Է Վիեննայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: