«Վեցյակի» եւ Թեհրանի բանակցությունները թեկակոխել են եզրափակիչ փուլ, բանավեճերն անցնում են «չափազանց բարդ պայմաններում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ամփոփելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ Լոզանում կայացած հանդիպման արդյունքները:

«Մենք հասել ենք եզրափակիչ փուլին: Մենք առաջ ենք շարժվում: Բանակցություններն ընթանում են չափազանց բարդ պայմաններում»,-ասել Է նա:

 

 

Զարիֆը նշել Է, որ դեռեւս կան առանձին հարցեր, որոնք շուրջ կողմերին չի հաջողվել ըմբռնման հասնել: «Մենք դեռ շատ պետք Է աշխատենք»,-հավելել Է իրանցի դիվանագետը:

 

 

Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին լրագրողներին հայտարարել Է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում հաջողվել Է առաջընթացի հասնել: «Մենք զգալի առաջընթացի ենք հասել: Լարված աշխատանք Է ընթանում»,- -ասել Է նա:

 

 

Մինչդեռ Իրանի ԱԳ նախարարության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերի դեպարտամենտի տնօրեն Համիդ Բայեդինեժադը հայտարարել Է, որ դեռեւս չի հաջողվել համաձայնության գալ իրանական միջուկային ծրագրի վիճելի հարցերի շուրջ:

 

 

«Միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթաց կա, բայց վիճելի հարցերի վերաբերյալ համաձայնության հասնել դեռեւս չի հաջողվել,-ասել Է նա:-Եթե անհրաժեշտ լինի, մենք, իհարկե, մեր հանդիպումները կերկարաձգենք մինչեւ հանգստյան օրերի վերջը, սակայն, որքան ես գիտեմ, դրա վերաբերյալ առայժմ որոշում չկա»: «Կցանկանայի հիշեցնել, որ համաձայնության հասնելու վերջնական ժամկետը հունիսի վերջն Է, այլ ոչ թե մարտի վերջը»,-ընդգծել Է Բայեդինեժադը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: