Վիեննայում պաշտոնապես մեկնարկել է Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական
անդամները և Գերմանիան) բանակցությունների վեցերորդ փուլը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Բանակցություններին մասնակցում են Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը և Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ով համակարգում է «վեցյակի» աշխատանքը:
Բանակցությունների այս փուլը կարող է վերջինը դառնալ իրանական միջուկային ծրագրի շուրջ բազմամյա քննարկումներում: