Թեհրանի եւ իրանական միջուկային ծրագրի խնդրով միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) միջեւ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մայիսի 13-ին Վիեննայում: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրի:

 

Ապրիլի 9-ին Վիեննայում կողմերն ավարտել են բանակցությունների երրորդ փուլը: Նրանք քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի կնքումը:

 

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն ապրիլի 9-ին հայտարարել Է, որ Իրանը կատարում Է միջազգային միջնորդների «վեցյակի» հետ անցյալ տարվա նոյեմբերին ձեռք բերված համաձայնության պարտավորությունների իր մասը: «Ես կարող եմ ասել, որ (համաձայնագրով նախատեսված) միջոցառումները կատարվում են, ինչպես որ պլանավորվել Է»,- ասել Է Ամանոն:

2013 թվականի նոյեմբերին Իրանը եւ միջազգային մ

իջնորդների «վեցյակը» հասել են համաձայնության, ըստ որի Թեհրանը մասնակիորեն դադարեցնում Է միջուկային ծրագիրը Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի մեղմացման փոխարեն: Կողմերը համաձայնագրի իրագործմանը ձեռնամուխ են եղել հունվարի 20-ին: ՄԱԳԱՏԷ-ն պատասխանատու Է Իրանի կողմից համաձայնությունների կատարման վերահսկողության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: