Իրանի եւ «վեցյակի» երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) միջեւ բանակցությունների հերթական փուլը քաղաքական տնօրենների մակարդակով կսկսվի նոյեմբերի 18-ին Վիեննայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է բանակցությունների գործընթացին մոտ կանգնած մի աղբյուր:
«Այսօրվա դրությամբ պլանավորվում Է, որ տնօրենները Վիեննա կժամանեն նոյեմբերի 18-ին»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ փորձագիտների մակարդակով կայացած կոնսուլտացիաները «լավ ընթացք են ունեցել, բոլոր հարցերի շուրջ հանգուցալուծումներ են գտնվել»: «Բանակցային գործընթացի ելքն այժմ կախված Է կողմերի քաղաքական կամքից եւ այն բանից, թե ով կանի առաջին քայլը»,-հավելել Է գործակալության զրուցակիցը: