Այսօր Վիեննայում մեկնարկում է իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» ու Իրանի բանակցությունների հերթական փուլը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դա տեղի է ունենում ամփոփիչ համաձայնագրի ստորագրման համար սահմանված վերջնաժամկետից երեք շաբաթ առաջ: Մի շարք հարցերի շուրջ կողմերի միջև դեռևս առկա են սկզբունքային տարաձայնություններ:
Օրակարգի ամենաքննարկվող հարցերից են ԱԷՄԳ-ի փորձագետների մուտքն Իրանի տարածքում գտնվող օբյեկտներ, միջուկային ծրագրի վերահսկողության և պատժամիջոցների հնարավոր վերականգնման մեխանիզմներն ու արտահանման վերահսկողության իրականացումը:
Պլանավորված է, որ Ավստրիայի մայրաքաղաքում կսկսեն աշխատել փորձագետները: Նրանց ջանքերը համակարգելու են ԵՄ-ի՝ քաղաքական հարցերով արտաքին ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդն ու Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին: Քաղտնօրենների մակարդակով լայնաձևաչափ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 12-ին: