Ավստրիայի մայրաքաղաքում մեկնարկում է Իրանի և «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամներ և Գերմանիա) բանակցությունների տասնութերորդ օրը, և նոր օրը կվերջանա արդյոք համաձայնության հասնելու մասին հայտարարությամբ, լրագրողներն արդեն հանձն չեն առնում կանխատեսել, տեղակացնում է «Արմենպրես»-ը:
Մեկ օր առաջ կողմերը խոստացել են միանշանակ պատասխանել այն հարցին, թե գործարքը կլինի թե՝ ոչ: Բայց դա այդպես էլ տեղի չի ունեցել: Ոչ մի կոնկրետություն չկա նախարարների հայտարարություններում, աղբյուրների մեկնաբանություններում, բացի այն բանից, որ բոլորը նպատակադրված են ընթանալու առաջ: Արդեն յուրատեսակ նշանաբան է դառնում փիլիսովա Դեմոկրիտի «ատոմներ և դատարկություն» հայեցակարգը:
Բանակցությունների սենյակներից նորությունների բացակայության պայմաններում օրվա գլխավոր իրադարձությունն է դարձել ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկվար Սերգեյ Լավրովի ժամանումը, ինչը շատ դիտորդներ ընկալել են որպես յուրատեսակ դրական ազդանշան: Արտասահմանյան գործակալությունների կողմից դա միանշանակ գնահատվել է այնպես, որ անցած գիշեր կողմերին այնուամենայնիվ հաջողվել է հասնել որոշակի առաջընթացի:
ՏԱՍՍ-ի հետ զրուցելիս նման տեղեշարժերի մասին է ասել նաև «վեցյակի» պատվիրակությունից մի դիվանագետ, որը հավաստել է, որ հուլիսի լույս 12-ի գիշերը կողմերն այնուամենայնիվ կարողացել են մշակել ամփոփիչ գործարքի մի շարք վիճելի ասպեկտներ: