«Վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներն ու Գերմանիան) եւ Իրանի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա 2015 թվականի հունվարի կեսերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ՌԴ-ի ԱԳ նախարարությունում:
«Վեցյակի» քաղաքական տնօրենների եւ Թեհրանի մասնակցությամբ իրանական միջուկային ծրագրի (ԻՄԾ) շուրջ բանակցությունների հաջորդ փուլը դեկտեմբերի 17-ին տեղի Է ունեցել Ժնեւում: Ռուսական կողմից դրանց մասնակցել Է արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Անցկացվել Է բանակցությունների ներկա վիճակի, ինչպես նաեւ «վեցյակ»-Իրան ձեւաչափով տարբեր մակարդակներով հետագա շփումների գրաֆիկի հանգամանալի քննարկում,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում:-Հատուկ ուշադրություն Է դարձվել ԻՄԾ-ի շուրջ իրադրության վերջնական կարգավորման վերաբերյալ պատրաստվող համաձայնագրի հանգուցային ասպեկտների քննարկմանը»:
«Պայմանավորվածություն Է ձեռք բերվել, որ հաջորդ փուլը կկայանա 2015 թվականի հունվարի կեսերին»,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: