Իրանի և «վեցնյակի» ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսվում է հունվարի կեսերին, թեև ճշգրիտ ամսաթիվը և ժամանակը դեռ չեն նշանակվել: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակիին:
«Բոլոր հանդիպումները Ժնևում օգտակար են եղել, այդ թվում «վեցնյակի» մակարդակով երկկողմ հանդիպումները: Հաջորդ բանակցությունները կանցկացվեն հունվարի կեսերին, սակայն վերջնական ամսաթիվը դեռևս համաձայնեցված չէ»,- նշել է Պսակին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նույնպես տեղեկացրել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2015 թ. հունվարի կեսերին: