Լոզանում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» լիագումար հանդիպումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ապագա քաղաքական համաձայնության հնարավոր ձևակերպումները:

 

Ավելի վաղ Լոզանում տեղի է ունեցել «վեցնյակի» կոորդինացիոն հանդիպումը: Հանդիպումներն անցկացվել են նախարարների մակարդակով: Ռուսաստանը Սերգեյ Լավրովի բացակայության ժամանակ ներկայացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է գործակալության աղբյուրը, Լոզանում Իրանի շուրջ գիշերային երկկողմ խորհրդակցություններն առաջընթացի չեն հանգեցրել: Առանցքային խնդիր է մնում պատժամիջոցների թեման:

 

«Չի հաջողվել առաջընթաց ձեռք բերել: Հիմնական չլուծված խնդիրը պատժամիջոցները չեղարկելու հարցն է»,- ասել է նա:

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի վերադարձել է Մոսկվա, Լոզան կրկին վերադառնալու մտադրությամբ, այն դեպքում, եթե բանակցություններին առաջխաղացում նկատվի: