Այսօր Ժնևում մեկնարկելու է Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչների միջև հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Իրանական IRNA լրատվական գործակալությունը:  

 

Բանակցային առաջին փուլն անցկացվելու է Իրանի արտգործնախարար, Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Մոհամմադ Ջավադ Զարիֆի մասնակցությամբ, ով առաջին փուլում գլխավորելու է իրանական պատվիրակությունը:

 

Երկրորդ փուլում իրանական կողմը գլխավորելու է Աբբաս Արաղչին: Դեռևս հայտնի չէ` բանակցությունները երկկողմ են անցկացվելու, թե բազմակողմ:Սրանից առաջ Մոհամմադ Ջավադ Զարիֆը ցանկություն էր հայտնել «Վեցյակի» հետ հաջորդ հանդիպումն անցկացնել արտգործնախարարների մակարդակով: