Վիեննայում մի քանի ժամ առաջ ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» միջազգային միջնորդների արտաքին գործերի նախարարների աշխատանքային ճաշը: Նույնիսկ ճաշկերույթի ժամանակ բանակցողները քննարկել են գործարքի մանրամասները: Ինչպես հայտնում են պատվիրակություններին մոտ կանգնած աղբյուրները, հուլիսի 13-ը խորհրդակցությունների վերջին օրն է: Հայտնի է, որ կողմերը համաձայնության են եկել Թեհրանից զենքի առաքման էմբարգոն աստիճանաբար հանելու շուրջ: Այս մասին հայտնում է Вести-ն:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն բաց է մնում: Իսկ առանց դրա որոշման համաձայնագիրը քիչ հավանական է: Մյուս կողմից, Վիեննայի խորհրդակցությունների բոլոր մասնակիցները լավատեսորեն են տրամադրված, և շատ հեշտ է հավատալ, որ պայմանավորվել նրանց հաջողվել է:
Ակնհայտ է, որ ինչպես նախարարները, այնպես էլ փորձագետները փորձում են չկորցնել նույնիսկ մեկ րոպե: Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի հուլիսի 13-ը մտնի պատմության մեջ՝ դառնալով պատմական փաստաթուղթի ստորագրման օր, այլ ոչ թե խաբված սպասումների երկուշաբթի: