Օմանում շարունակվում են Իրանի և «վեցնյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան) միջև բանակցություններն առանց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցության: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:

 

«Պետքարտուղարը լքել է Օմանը: «Վեցնյակի» քաղաքական տնօրենները հանդիպելու են Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ և ԵՄ համակարգող Քեթրին Էշթոնի հետ»,- հաստատել է աղբյուրը: