Իրանի միջուկային բանակցությունները Ժնեվում ավարտվել են առանց էական արդյունքի:

 

Դիվանագետների հավաստմամբ, սակայն, հանդիպման ընթացքում առաջընթաց գրանցվել է: Ըստ ֆրանսիական կողմի, Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների թուլացման դիմաց անհրաժեշտ են լուրջ քայլեր:

 

ԱՄՆ պետքարտուղարի հավաստմամբ, պետք է հստակեցվեն բոլոր գործողությունները: Բանագնացների նույն կազմը հաջորդ անգամ բանակցային սեղանի շուրջ կնստի նոյեմբերի 20-ին: