Ժնեւում մեծ գաղտնիության մթնոլորտում օգոստոսի 7-ին մեկնարկել են Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը բանկացությունները: Պաշտոնապես կոնսուլտացիներն սկսելու մասին չի հայտարարվել, բայց, ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Ժնեւում ՄԱԿ-ի եւ մյուս միջազգային կազմակարպեությունների բաժանմուքում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Փոլ Փետինը, «շատ տարօրինակ կլիներ, եթե դրանք դեռ սկսված չլինեին» , տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախօրյակին տեղեկացրել է, որ Ժնեւի հանդիպմանը Վաշինգտոնը ներկայացնում են ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բյոռնսը, քաղաքական գործերի գծով պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, ազգային անվտանգության հարցերի գծով ԱՄՆ-ի փոխնախագահի խորհրդական Ջեյկոբ Սալիվանը եւ դարձյալ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Այս երկկողմ կոնսուլտացիաները տեղի կունենան Իրանի միջուկային ծրագրի հարցերի շուրջը «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ անդամներ եւ Գերմանիա) բանակցությունների համատեքստում, որոնք գլխավորում Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը»,- ճշտել են պետդեպարտամենտում:
Ըստ «Պրես-ՏՎ» հեռուստաալիքի տեղեկատվության՝ Իանի պատվիրակությունը գլխավորում են Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալներ Աբաս Արագչին եւ Մաջիդ Թախտ Ռավանչին: